
«Հետքի» լրագրողը` «Ճամպրուկ 2017»-ի մրցանակակիր
«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է» նյութն արժանացել է 3-րդ տեղի մրցանակի` «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթում, որի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 15-ին:
Մրցույթը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում: Մրցույթի գործընկեր - կազմակերպություններն են Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:
«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթին մասնակցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին, ում առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ 2017 թ. ընթացքում հեռարձակված հեռուստա- և ռադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ:
«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը:
Մրցանակներ են հանձնել հետևյալ լրագրողներին հետևյալ նյութերի համար:
Տպագիր և առցանց մամուլ
1-ին տեղ՝ Սուրեն Դեհերյան, Աստղիկ Գեւորգյան եւ Գագիկ Աղբալյան (թիմային աշխատանք), Ampop.am տվյալների լրատվության հարթակ, «Միգրացիան Հայաստանում. չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ»,
2-րդ տեղ՝ Արմինե Ավետիսյան, www.mediamax.am, «Սառնաղբյուր. խոպանչիների գյուղի պաղ արեւը»,
3-րդ տեղ՝ Անի Հովհաննիսյան, «Հետք» ինտերնետային թերթ, «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է»,
Հեռուստամամուլ
1-ին տեղ՝ Արմինե Օլեյան, ԱՐ հեռուստաընկերություն, «Եկա, տեսա, մնացի»,
2-րդ տեղ՝ Արև Ավագյան, Երկիր Մեդիա, «Դիտակետում. Սիրիայից Հայաստան. Ամուր կամք ու հստակ նպատակ»,
3-րդ տեղ՝ Տիգրան Հովակիմյան, Քյավառ հեռուստաընկերություն, «Սիրիահայերը՝ Գավառում»,
Ռադիոլրատվություն
1-ին տեղ՝ Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, «Խոպանը չլիներ, տուն չէին ունենա»,
2-րդ տեղ՝ Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Սահմանամերձ Չորաթան. ներգաղթ՝ արտագաղթի ֆոնին»,
3-րդ տեղ՝ Սոնա Հակոբյան, Հանրային Ռադիո, «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Արտագաղթն ու խեղված ճակատագրերը»,
Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն հանձնեցին հատուկ մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝
- Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Անուշ Ներսիսյանը, womannet.am, «Ես իմ հայրենիքում փախստական չեմ»,
- «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Գայանե Մկրտչյանը, www.jam-news-net, «Հայաստանը՝ ապաստան օտարերկրացիների համար»,
- «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անի Գասպարյանին, “Անկախ” շաբաթաթերթ, www.ankakh.com լրատվական կայք, հայրենադարձության մասին շարքի համար
- «Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում մրցանակ ստացավ Նազիկ Արմենակյանը, www.chai-khana.org, «Կես Կյանք»:
Մեկնաբանել