
Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6.313 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 5.4%-ով։
Դատելով հունվար-սեպտեմբերի տվյալներից (հունվար-հոկտեմբերի պատկերը դեռևս չի հրապարակվել)՝ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 35%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին, մոտ 32%-ը՝ հիդրոէլեկտրակայաններին, մոտ 33%-ն էլ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, էլեկտրաէներգիայի արտադրության աճն ապահովել են ջերմաէլեկտրակայանները։
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 7.3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015 թվականի համեմատ՝ այն 6.2%-ով նվազել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել