
Ջութակահարուհին` ի պատասխան Վարդան Այվազյանի հայտարարության
«Թեղուտի տակ 32 մլրդ-ի հարստություն ունենք, հիմա ի՞նչ, նստենք դրա վրա ու ասենք. «Բնությանը մի վնասե՞ք», ընդհակառակը մենք ոչ միայն հումք ստանալու մասին պիտի մտածենք, այլև` այդ հումքը նաև տեղում օգտագործելու», - ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:
Այս խոսքերը կարդալուց հետո միանգամից պատկերացրի մեր իշխանավորներին, ովքեր պատրաստ են ամբողջ Հայաստանը դատարկել, որպեսզի հեշտությամբ ընդերքից հանեն հարստությունը և էլ ավելի հարստանան:
Փաստորեն, նպատակ է դրված Հայաստանը դատարկել ամբողջությամբ: Մենք խանգարում ենք իրենց: Նստել ենք ոսկու, մոլիբդենի, ուրանի վրա, ու չենք թողնում իրենց սրտի ուզածի չափ հարստանալ:
Իսկ ես կարծում էի` Հայաստանի ղեկավարությունը ոչ մի տեսակի մարտավարություն չունի Հայաստանի ապագայի հետ կապված, բայց սխալվում էի:
Ուղղակի այս մարտավարությունը մեզ՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիներիս ձեռք չի տալիս, և մենք ամեն գնով պիտի պայքարենք, որ իրենց ծրագրերը տապալենք:
Եկեք չթողնենք մի քանի հանցագործի թալանել մեր երկիրը:
Անի Բատիկյան
Ջութակահարուհի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել