
Մահացել է գեղանկարիչ Սարո Կալենցը
Այսօր կյանքից հեռացել է գեղանկարիչ, պրոֆեսոր Սարո Կալենցը։
Սարո Կալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի եւ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին էր։ Կրթությունը ստացել է Երեւանում, նախ` Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, այնուհետեւ` Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում` նկարչություն եւ տեքստիլ դիզայն բաժնում, եւս մեկ տարի՝ Տալլինի (Էստոնիա) Գեղարվեստի ինստիտուտում։
Շուրջ քսան տարի ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում։ Իր ստեղծագործություններով նա մասնակցել է «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Սիրիայում եւ Կանադայում։
1980-ական թվականների վերջին Սարո Կալենցը վերադառնում է Երեւան՝ դասավանդելու Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայում։ 1990-ականներին իրականացրել է մի շարք ուղեւորություններ դեպի Եվրոպա եւ Ասիա, բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998) եւ Նիկոսիայում (1996)։
2009 թվականին Սարո Կալենցը հիմնադրել է «Կալենց» մշակութային հիմնադրամը, մեկ տարի անց հիմնադրամի եւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում բացվել է «Կալենց» թանգարանը։
Կալենցի տարբեր տարիների ստեղծագործությունները՝ ստորեւ։
Քույրեր |
Գիշերը |
Մեկ բաժակ ջուր |
ժամանակ #5 |
Մեկնաբանել