
«Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց կրակոցներ են հնչել. կա սպանված (լուսանկարներ)
Քիչ առաջ՝ 13։30-ի սահմաններում, «Վերնիսաժ»-ի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Կայանատեղիի ականատես կարգավարի փոխանցմամբ՝ մի տղամարդ «Թուֆենկյան» հյուրանոց մտնելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Նա ընկել է գետնին և նրան ուղեկցող թիկնապահները նրան բարձրացրել, դրել են ավտոմեքնան ու հեռացել: Դեպքից մի քանի մետր այն կողմ՝ ծառի տակ, միջինից բարձր տղամարդու դիակ էր ընկած: Ականատեսների փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից են հնչել կրակոցները:
Կայանատեղիի կարգավարի փոխանցմամբ՝ այն տղամարդը, ում տարել են և ում ուղղությամբ առաջինն են հնչել կրակոցները «Թուֆենկյան» հյուրանոցի մշտական հաճախորդներից է եղել:
«Վերնիսաժ»-ի կողքին՝ աստիճանների դիմաց, ավտոմատ էր ընկած, իսկ տոնավաճառի ներսում՝ ատրճանակ:
Հյուրանոցի դիմաց արյան հետքեր են, իսկ հյուրանոցի դռան վրա երևում են կրակոցների հետքերը: Կայանատեղիի կարգավարի հագուստի վրա ևս արյան հետքեր են, որոնք առաջացել են տուժածին ավտոմեքենա դնելիս:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել