
ՄԻԵԴ-ի վճիռի համաձայն՝ Հայաստանը պետք է փոխհատուցի 4100 եվրոյին համարժեք դրամ
Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ի՝ 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռի համաձայն` պետությունը «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով պարտություն էր կրել: Հայաստանի Հանրապետությունը, վճիռի համաձայն, պետք է 4100 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում վճարի:
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այդ գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը հոկտեմբերի 27-ն է։
Հիշեցնենք, որ օգոսոտսի 17-ին արդարադատության նախարարությանը կրկին գումար հատկացվեց՝ «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցումը կատարելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել