
Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Մայրաքաղաքի ամանորի տոնական ձևավորման հետ կապված աշխատանքները հիմնականում ավարտված են: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին, բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը, որով կազդարարվի նաև մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը:
«Տոնական օրերին վարչական շրջանների և սանմաքրման ձեռնարկություների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փոցողներում և բակային տարածքներում»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քաղաքապետը շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը և պատշաճ մակարդակով կազմակերպել ուղևորափոխադրումները:
Մեկնաբանել