
Շուրջ 23 կամ ավել պառկած մարդ. ազգի չպաշտպանված պաշտպանները
Նարեկ Ալեքսանյան
«23 տարի է՝ գաղտնի պայմաններում, գաղտնի պատճառներով սպանվում է գաղտնի քանակի մարդ: Թվերը մարդիկ են, գաղտնիքները՝ կյանքեր». Արթուր Շարոյան:
Արվեստագետ Արթուր Շարոյանը մինչև այս կենդանի ինստալյացիան անելը զրուցել է բազմաթիվ մարդկանց ու կազմակերպությունների հետ, ովքեր իրենց գործունեության ընթացքում փորձել են որոշակի տեղեկություն ստանալ պետական կառույցներից՝ մասնավորապես ՊՆ-ից, հրադադարից այս կողմ Հայաստանի կողմից ունեցած զոհերի/սպանվածների մասին: Արթուրի խոսքերով՝ բոլորը մոտավոր նույն բանն են ասում՝ իրենց երբեք մինչև վերջ հստակ ինֆորմացիա չի տրվում. զոհված/սպանված զինվորականների թիվը մնում է խորհրդավոր գաղտնի:
Արվեստի գործը այս թեմայով խոսելու տարբերակներից մեկն է: Մինչև ինստալյացիան սկսելը Արթուրը չգիտեր կամավոր մասնակիցներից քանիսը ներկա կգտնվեն, այդ պատճառով վերնագրում նշվում է՝ 23 կամ ավել: Մասնակիցները շուրջ 80-ն էին, ինչն, ըստ նրա, արվեստի միջոցով սադրանք ստեղծելու միջոց է՝ թվերի խեղաթյուրում, ինչն անում է պետությունն իրականում:
Մասնակիցները գրեթե ամբողջությամբ ծածկել էին սրահը, ինչն արհեստականորեն խոչընդոտում էր հանդիսատեսին տեղաշարժվել, մոտիկից տեսնել ամեն ինչ, ոմանք, անտեսելով գետնին պառկածներին, քայլում էին նրանց արանքներով: Ըստ արվեստագետի՝ այս ամենն այլաբանորեն խորհրդանշում է տվյալ թեման՝ ընդգծելով այն անհարմարությունները, որոնք կարող են առաջացնել իրականության մասին խոսելը պետության և հասարակության համար:
Արթուր Շարոյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել