
20-ամյա կնոջը սպանած Յանիս Սարկիսովը բողոքարկել է դատավճիռը
Դեկտեմբեր 20-ին վերաքննիչ դատարանը կհրապարակի Զարուհի Պետրոսյանի գործով որոշումը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հիշեցնում է, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
Այժմ դատապարտյալի պաշտպանը դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան՝ ասելով, թե Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է՝ թույն խմելու միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել