
Ճապոնիայի քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի
Ճապոնիայի քաղաքացիները սեպտեմբերի 6-ից Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց որոշման այս նախագիծը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջարկով։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար:
Որոշման ընդունմամբ Ճապոնիայի քաղաքացիները մեկ տարվա ընթացքում Հայաստան կայցելեն և իրավունք կունենան մնալ առավելագույնը 180 օր։ Այս պարագայում չի գործի մուտքի վիզա ձեռք բերելու պահանջը:
«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հհարաբերությունները Ճապոնիայի հետ, նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին»,-ասվում է նախագծում։
Մեկնաբանել