
Սերգո Երիցյանի դատավոր որդին կայուն տեմպով հարստանում է
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, վերջին 6 տարիներին մի քանի տասնյակ անգամ ավելացրել է իր ունեցած դրամական միջոցները:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, որտեղ հրապարակվել է դատավոր Երիցյանի 2016 թվականի տարեկան հայտարարագիրը:
2011 թվականից մինչեւ 2016 թվականը ներառյալ, թե դրամով, թե արտարժույթով, Երիցյանի դրամական միջոցները հսկայական աճ են արձանագրել:
Միայն վերջին տարում դատավորի դրամային արժույթով դրամական միջոցներն աճել են 9,2 մլն-ով:
Հայտարարագրում նշված է, որ Սարգիս Երիցյանը ավելի քան 104 հազար ամերիկյան դոլարի չափով փոխառություններ ունի տրված, որի տոկոսներից ստացված եկամուտը կազմել է 637 հազար դրամ:
Դատավորի հայրը՝ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, հարկային տարվա ընթացքում 5 անշարժ գույք է ստացել: Հայտարարագրի «եկամուտներ» բաժնում նշված է, որ Սերգո Երիցյանը ժառանգության կարգով ստացել է 13 մլն 650 հազար դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով, ինչպես նաեւ 14,5 մլն դրամ եկամուտ, որից 6,8 մլն դրամը՝ աշխատանքի վարձատրությունից, 7,7 մլն-ը՝ փոխառություններից ստացված տոկոսներից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել