HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Վիշապը սիրում է, որ իրեն դիմավորեն արքայավայել

2012 թվականը համարվում է սև վիշապի տարի: Այն կենդանակերպի կենդանիներից միակն է, որ հորինված է, բայց ունի իրեն բնորոշ գծեր՝ փառասիրություն, շքեղություն, համարվում է «հարստության հովանավոր» և կառնավալների ամենաակտիվ մասնակիցն արևելքում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

Վերջինս խորհուրդ է տալիս ամանորի սեղանը զարդարել շողշողացող բյուրեղյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով, քանի որ վիշապը սիրում է, որ իրեն դիմավորեն արքայավայել: Դիզայները խորհուրդ է տալիս ամանորի գիշերը կրել թանկարժեք զարդեր, շքեղ ու փայլուն հագուստներ: Իսկ վիշապի սիրելի գույներն են կանաչն ու կարմիրը:

Լ. Մարգարյանը նաև ներկայացրեց աստղաբանների ու դիզայներների խորհորդները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ ինչ գույնի հագուստով պետք է դիմավորեն Նոր տարին:

Վիշապի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում կրել դեղին, ոսկեգույն հագուստ, ձիու և օձի տարում ծնվածներին՝ կարմիր, թավշե և ատլասե զգեստներ, խոյի, ցլի, շան տարում ծնվածներին՝ նույնպես դեղին հոգուստ, ոսկե զարդեր: Աքաղաղի և կապիկի տարում ծնվածները Ամանորը պետք է դիմավորեն սպիտակ հագուստով, առնետի ու վարազի տարում ծնվածները՝ սև զգեստով, փետուրներով, փոռիկներով, իսկ վագրի և նապաստակի տարում ծնվածները՝ կանաչ զգեստով ու ոսկյա զարդերով:

Միաժամանակ դիզայները նշում է, որ կարևորը բարձր տրամադրությունն ու հաճելի շրջապատն են:

Դիզայները համոզված է, որ կանայք ավելի մեծ խանդավառությամբ են պատրաստվում ամանորին: Սակայն վերջին տարիներին նրանք, գուցե գումար չունենալու պատճառով, ավելի քիչ ժամանակ են հատկացնում իրենց ամանորի զարդարանքին: «Ես կցանկանայի, որ կանայք փոքր-ինչ ավելի ուշադիր լինեին իրենց, սիրեին իրենց, չմոռանային իրենց մասին»,- նշեց Լ. Մարգարյանը:

Միաժամանակ նա համոզված է, որ հայ կինն աշխարհում ամենախնամված, գեղեցիկ, նորաձև կինն է, ով կարողանում է այս դժվարին պայմաններում հետևել իրեն, լինել կոկիկ:

Անդրադառնալով քաղաքի ամանորի զարդարանքին՝ Լիլիթ Մարգարյանն ասաց, որ հաճելի կլիներ թարմացնել ձևավորումը, ձմեռ պապի հագուստները: Ցանկալի է, որ շատ լինեին ամանորի կերպարները, երաժշտություն ու ոգևորություն: Բացի դրանից՝ դիզայները ցանկանում է, որ ձմեռ պապերը ծնողներին չպարտադրեն իրենցից նվերներ գնել երեխաների համար:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չինական Վիշապի տարին հունրվարի 1-ին, նույնիսկ հունրվարին ՉԻ սկսում: Ուստի այն ՈՉ ՄԻ կապ չունի ամանօրի (սեղանի )հետ, տիկին Մարգարյան:....................... Հետո, ես գտնում եմ,որ Ամանօրին /Նոր Տարուն Հայերի մեծ մասը տալիս է չափից ավելի ու ուռճացված մեծ նշանակություն-դա նրանից է,որ մեծ մասը տարվա մնացած 364 օրը գոյատևում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter