
Հացի ու կարտոֆիլի հույսին
Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու ամսական ծախսերի շուրջ կեսը սննդին ուղղվող գումարներն են։ Բնակչության մի մասը հիմնականում սնվում է հացով ու կարտոֆիլով. նրանց սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին ու կարտոֆիլին։
Ընդհանուր առմամբ, բնակչության կեսից ավելին օրական սպառում է 2100-ից քիչ կիլոկալորիա պարունակող սնունդ։ Համարվու՞մ է սա թերսնում, թե՞ ոչ՝ վիճծառայությունը դեռևս հստակ չի կողմնորոշվել։ Սպասվում է, որ առաջիկայում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ կազմվող զեկույցում կհստակեցվեն չափանիշները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել