
Սասնա ծռերի գործով դատական նիստին երկու քաղաքացի բերման է ենթարկվել. նրանց մոտ հայտնաբերվել է մեծ չափի ասեղ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում բերման է ենթարկվել երկու քաղաքացի`Անահիտ Մուրադյանը և Լաուրա Զաքարյանը:
Վերջիներիս մոտ դատական կարդադրիչները հայտնաբերել են մեծ չափի ասեղ` վրան հայկական դրոշ: Քաղաքացիները կարգադրիչներին բացատրեցին, թե իրենց դրսում են տվել հայտնաբերված իրերը և իրենք վերցրել են որպես դրոշ:
Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Հարություն Դավթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հայտնաբերված ասեղները մոտ 7 սմ էին, դրանց վերաբերյալ արձանագրություն է կազմվել, որոնք այդ իրերի հետ միասին հանձնվել են ոստիկաններին: Դրանից հետո, փաստորեն, քաղաքացիները բերման են ենթարկվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել