
Սևանա լճից 100 մլն մ³ ավել ջուր բաց թողնելու օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովը 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։
Օրինագծին դեմ քվեարկեց «ԵԼՔ» խմբակցության երեք պատգամավոր։
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է Սևանա լճից տարեկան ավելի շատ ջուր բաց թողնել։ Նախկին 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն առաջարկվում է բաց թողնել մինչև 270 մլն մ³ ջուր։ Որպես գլխավոր հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ջրամբարներում ջուրը բավարար չէ, արդեն օգտագործվել է նախատեսված 170 մլն մ³-ից 58.5 մլն մ³-ը, իսկ պոմպակայաններով ջրարտադրությունը կգոյացնի 1.2 մլդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս։
Հավելենք, որ այսօրվա տվյալներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 96 մլն մ³ ջուր։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել