
Համահայկական համաժողովի մասնակիցները կազատվեն պետական տուրքի վճարումից
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով գործադիրը այսօրվա նիստում հաստատեց որոշման այս նախագիծը։
Հավելենք, որ պետական տուրքը նախատեսված է վճարել պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել