
150 մլն դրամ՝ դատախազների խրախուսման համար
Դատախազությանը կհատկացվի 150 միլիոն դրամ՝ դատախազների խրախուսման համար։ Գումարը կտրամադրվի 2017 թվականի առաջին կիսամյակում՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից։
Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես ասվում է նախագծում, շատ հիմնարկներ ունեն արտաբյուջետային հաշիվներ, որոնց միջոցով կարողանում են պարգևատրել աշխատակիցներին, մինչդեռ դատախազների պարգևատրման նպատակով ընդհանրապես գումար չի նախատեսվել` հակառակ նրան, որ որպես դատախազի խրախուսման միջոց նախատեսված է նաև դրամական պարգև:
Գումարի հատկացման համար ֆիննախը տարօրինակ հիմնավորում է ներկայացրել. «Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել դատախազին ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների և այլ վաստակի համար»։
Թե խրախուսման գումարը որքանով կապ ունի դատախազի ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելուն, անհասկանալի է։
Մեկնաբանել