
Նոյեմբերի 5-ին Արտաշատում համայնքի ղեկավարի ընտրությունն է
Նոյեմբերի 5-ին Արտաշատում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրությունը։ Կառավարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով հաստատեց այս որոշման նախագիծը։
2015 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Արգամ Աբրահամյանը ապրիլի 2-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Աբրահամյանը նախընտրեց պատգամավորական մանդատը:
Ընտրության օրը որոշվել է համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արտաշատ համայնքի ավագանին կազմել էր համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն՝ Արգամ Աբրահամյանի դիմումի հիման վրա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել