
Արարատ Միրզոյանը վարչապետին կփոխանցի ՀՀԿ շտաբից դուրս բերված փաստաթղթերը
Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրի քննարկումից հետո «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարչապետին հայտնեց, որ նրան է փոխանցելու ՀՀԿ շտաբից դուրս բերված և աղբարկղում հայնված 30 էջանոց փաստաղթուղթ։
Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը խմբակցությունը հայտնաբերել էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հանրապետական
կուսակցության շտաբներից մեկից՝ ապրիլին 2-ին կայացած ընտրություններից առաջ։
Միրզոյանը հիշեցրեց, որ այդ փաստաթղթերում գրված են ընտրակաշառք բաժանող անձանց անուն-ազգանունները, հեռախոսահամարները, հասցեները. «Սրանք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգավածային և կազմակերպված բաժանմամբ»,- նշեց նա։
Պատգամավորը հավաստեց՝ գործի անաչառ քննության դեպքում կլինեն որոշ ազատազրկումներ, որոնց մեջ նաև կարող են հայտնվել խորհրդարանում նստած որոշ պատգամավորներ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել