
ՊԵԿ-ի ապատեղեկատվությունը՝ Նարեկ Հարթունյանի ազատ արձակման վերաբերյալ
Երեկ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն ընդառաջել է Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս ՍՊԸ հիմնադիր-նախագահ Նարեգ Կարապետի Հարթունյանի և նրա աշխատակիցների խնդրանքին իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու և ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ' հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ մարել առաջացած հարկային պարտավորությունները»:
Այս հաղորդագրությունը կարելի է անվանել ապատեղեկատվություն: Նախ, 6 ամսից ավելի քննելով քրեական գործը՝ ՊԵԿ-ը պետք է իմանար, որ Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս ՍՊԸ-ի հիմնադիրը Նարեկի հայրն է՝ Գարապետ Հարթունյանը:
Երկրորդ, Նարեկի խափանման միջոց կալանքը փոխելու և ստորագրությամբ ազատ արձակելու որոշման հետ ՊԵԿ-ը որևէ առնչություն չի ունեցել:
Երրորդ, Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս ՍՊԸ-ի աշխատակիցներից որևէ մեկը խնդրանքով չի դիմել ՊԵԿ-ին:
Չորրորդ, Նարեկ Հարթունյանի խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու և ստորագրությամբ ազատ արձակելու որոշումը կայացրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բ.Պետրոսյանը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել