
Գեղամ Ղարիբջանյանը շարունակում է համագործակցել
Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նորընտիր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու եւ առաջին հերթին աշխատանքից ազատելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին:
Ըստ մամուլի` Սամվել Նիկոյանը Գեղամ Ղարիբջանյանի հետ լարված հարաբերությունների մեջ է եւ ցանկանում է օր առաջ ազատվել նրանից:
Գեղամ Ղարիբջանյանը Հետքին ասաց, թե «1 լումայանոց թերթերի գրածներին ուշադրություն չեմ դարձնում»: Հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Սամվել Նիկոյանի հետ, պատասխանեց. «աշխատանքային»:
«Մենք շարունակում ենք համագործակցել, եւ ես համակարգում եմ ԱԺ աշխատակազմի գործունեությունը»,- հավելեց Գեղամ Ղարիբջանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել