HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չի գալու Նարեկ Հարթունյանի կալանավորման առթիվ

ՀՀ սփյուռքի նախարարությունը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որևէ հայտարարությամբ հանդես չեն գալու սփյուռքահայ բարեգործ Նարեկ Հարթունյանի (Հարությունյանի) կալանավորման կապակցությամբ: Այս մասին քիչ առաջ «Հետքին» ասաց սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Անդրեասյանը:

Նա նշեց, որ նախարարությունը տեղյակ է, որ քննչական գործողություններն ավարտվելուց հետո Նարեկ Հարթունյանին բաց կթողնեն՝ քաղաքից չբացակայելու պայմանով, և այս պահին միայն այսքանը կարող է ասել:

Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ բազմաթիվ սփյուռքահայեր նշում են, որ Հայաստանում լայն գործունեություն ծավալած բարեգործին չէր կարելի նման ապօրինի կերպով կալանավորել, և որ կալանավորումը Հայաստանում տիրող կոռուպցիայի հետևանք է՝ Անահիտ Անդրեասյանն ասաց. «Իսկապես հետաքրքրված ենք», և հավելեց, որ այս պահին նախարարությունը կարող է ասել միայն այսքանը:

Մեկնաբանություններ (4)

Նուբար Ասլանյան
Այ քեզ միամիտ վերնագիր՝«Սփյուռքի նախարարությունը.....եւ այլն»:Ով մինչեւ այսօր չի հասկացել,որ սփյուռքի նախարարությունը վերցնում է,եւ չի տալիս,ուրեմն տառապում է մանկական Ձախ հիվանդությամբ(տո աջն էլ հետը):Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է միմիայն Հայաստան փող մտցնելու համար:Ու վերջ:Մնացածը իրեն չի վերաբերվում(տո ով թույլ կտա): Սփյուռքի նախարարը չնայած համառ փաստերի, չկարողացավ տիկին Հասմիկի(ինքն էլ Պողոսյան) հախից գալ(սեփական փորձից եմ ասում)էլ ուր մնաց կոռուպցված դատաքննչական մաֆիայի(թերթերից եմ լսում):Մնացածը բլեֆ են,նեյնիմ,նեյնիմ արցունք եւ հուզմունք առաջացնող՝ սրանից էլ կախված է,թե ով որքան կտա:Փող:Մի բան հիշեցի՝ ասում են երբ սովետական տիեզերագնացները վայրեջք են կատարում,դիմավորողները նկատում են,որ վիետնամցի տիեզերագնացի(թռել էր ռուսների հետ) ձեռքի թաթերը ամբողջ կապույտ են:Պատճա՞ռը՝ տիեզերակայանում ինչին ձեռք էր տվել,ռուսները հարվածել էին ձեռքին,ասելով,-քեզ չի կարելի:Ասածս այն է,որ տկն.Հրանուշը գուցե այնքան էլ մեղավոր չէ:Կրկնվեմ՝ նրա գործ միայն Հայաստան մարդ բերելն ու կթելն է:Մնացածը իրեն չի կարելի:
Nelly
Սփյուռքի նախարարությունը, ավելի ճիշտ կլինի ասել նախարարը, մենակ սփյուռքահայերին խնդրելով Հայաստանա բերում, իսկ թե ապագայում ի՞նչ կլինի իր գործը չի....
Tigran Apikyan
Ինչո՞ւ որեւե հայտարարությունով, կամ աջակցություն չկա??? այն մարդու հանդեպ, ով ամբողջությամբ նվիրվել է Հայաստանում արվեստի զարգացմանը????? Եթե ամբողջ սփյուռքը տեղյակ էր, ապա սպըուռքի նախարարությունը ո՞ւր է
Tigran Apikyan
Ամբողջ աշխարհը տեղյակ էր, ինչու ոչ դուք!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter