
17 տարբեր բնավորությամբ շներ՝ մեկ տանը
52-ամյա Լևոն Ղազարյանն ավելի քան 25 տարի պահում է տարբեր ցեղատեսակների շներ։ Հիմա ունի 17 շուն՝ 16 հովվաշուն և մեկ պուդել ցեղատեսակի։
Երբ Լևոնն ու կինը մշտական բնակության են տեղափոխվել Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղ, որոշել են սեփական տանը ավելի շատ շուն պահել, իսկ շներ ունեցել են մինչ այդ էլ, երբ դեռ բնակվում էին Երևանում։
Ասում է՝ սա իր և կնոջ հոբբին է, շներին խնամելիս չեն հոգնում, անգամ դրանց բուժումները իրենք են անում։ Լևոնը կատակում է, որ շները կարծես ազդանշան լինեն, եթե բակում մի տարօրինակ շարժ են նկատում, անծանոթ կամ վատ աուրայով մարդ է գալիս տուն, շները սկսում են հաչալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել