
Հայտնաբերվել է մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի խախտման 3 դեպք
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է երեխաներին մատուցվող սննդի որակի խախտման 3 դեպք: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է վերահսկողության վարչության պետը՝ ամփոփելով մանկապարտեզներում երեխաներին մատուցվող սննդի որակի ստուգումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները և շարունակել աշխատանքը՝ արձանագրելով բոլոր խախտումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել