
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Ավետի բարեկամին կազատազրկե՞ն
Քրեական աշխարհի հեղինակություն, Նորագյուղցի Ավետի ազգական, «Արցախբանկի» աշխատակից Կարեն Խաչատրյանի դատավարությունը քիչ առաջ հետաձգվել է: Մինչ այդ դատախազ Արթուր Սեփոյանը մեղադրական ճառով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել է քրեական հեղինակության բարեկամին դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը հետաձգվել է ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի նոր փաստաբանի խնդրանքով, քանի որ նա դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու եւ պատշաճ կերպով պաշտպանական ճառը պատրաստելու համար:
Հաջորդ նիստը կայանալու է մայիսի 3-ին:
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում Կարեն Խաչատրյանը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել նկարիչ, 37-ամյա Դավիթ Կարապետյանին (Կարեյան), ապա հարվածել է «Daewoo» մակնիշի տաքսի մեքենային, որն էլ իր հերթին բախվել էր «Wolksvagen Passat» մակնիշի ավտոմեքենային:
9 հոգի՝ Արվեստագետ Կարեյանը, տաքսու վարորդն ու ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Սակայն վրաերթի
ենթարկված նկարիչը «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացած վնասվածքներից մահացել էր:
Առաջադրված մեղադրանքով Կարեն Խաչատրյանին առավելագույնը սպառնում էր 5 տարվա ազատազրկում: Նա այժմ ազատության մեջ է. որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել