
Բարսեղ Բեգլարյանի փորձագետ որդին ցանկանում է ավագանու անդամ դառնալ. ի՞նչ եկամուտ է նա հայտարարագրել
Գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կրտսեր որդին՝ Սանասար Բեգլարյանը, որոշել է Երևանի ավագանու անդամ դառնալ: Նա առաջադրվել է Հանրապետական կուսակցության ցուցակով և զբաղեցնում է այդ ցուցակի 43-րդ հորիզոնականը:
Սանասար Բեգլարյանը 24 տարեկան է: Այս տարվա հունվարից աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում որպես փորձագետ:
Որպես ավագանու թեկնածու Սանասար Բեգլարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ այդ , թեկնածուն 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ մեկ տարվա կտրվածքով ունեցել է 58 միլիոն 269 հազար դրամ եկամուտ
Դրան զուգահեռ բավականին համեստ են ունեցած դրամական միջոցները:
Ինչ վերաբերում է ավագանու թեկնածուի շարժական գույքին, ապա դրա պակասը չունի: Հայտարարագրել է հողամասեր, շինություններ և բենզալցակայաններ:
Սանասար Բեգլարյանը հայտարարագրել է նաև երկու շարժական գույք՝ 1989թ. բեռնատար «Մազ 54323» և 1996թ. արտադրության «ՍԱՄՌՈ SR334DAR» կիսակցորդ:
Նշենք, որ Սանասար Բեգլարյանը երկու առևտրային ընկերություններում ունի մասնաբաժին՝ «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ում՝ 50%, «Արցախ ՀԷԿ»-ում՝ 4,87:
«Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ըստ հարկային մարմնի՝ գրանցված է Չարենցավան քաղաքում և զբաղվում է գազի արտադրությամբ: Իսկ «Արցախ ՀԷԿ»-ը՝ հիդրոէլեկտրոկայան է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել