
18 %-ով ավելացել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը
2017թ. առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստան է ժամանել 1 298 533 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների այս թիվը, համեմատած 2016-ի նույն ամիսների հետ, աճել է 18.2%-ով։
Իսկ 2017-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 266 324 մարդ, որն ավելի քիչ է, քան Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն զբոսաշրջության համար հանրապետությունից մեկնածների այս թիվը 17.0%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսներին մեկնածների ցուցանիշը։
Սա հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատականների հիման վրա գրանցված տեղեկատվություն է, որը փոխանցել է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդհանրապես տարեսկզբի առաջին եռամսյակը զբոսաշրջիկների՝ Հայաստան գալու ամենաակտիվ շրջանն է, քանի որ այն համընկնում է Ամանորի և իրանական Նոր տարվա` Նովրուզի տոներին։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել