
Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը
Այսօր Մադան- Ջիլիզա ճանապարհի 4-րդ կիլոմետրից սկսած դեպի Ջիլիզա գնացող ճանապարհաեզրի անտառի փեշերին մենք հանդիպեցինք շուրջ 50 թարմ հատված ծառերի կոճղերի: Հատվածներից ոչ մեկի վրա չկար սանիտարական հատման իրավունքը հաստատող կնիք: Ապօրինի անտառահատողները դիմել էին նաև խորամանկության՝ նոր հատված ծառերի շատ կոճղերի վրա հող էին լցրել։
Ճանապարհի 22 կմ-ի վրա, անտառի խորքում մենք հանդիպեցինք նաև առանց պետհամարանիշի երկու բեռնատարների, դրանք հատատեղերից փայտ տեղափոխող բեռնատարներ էին: Ճանապարհի 24 –րդ կմ-ի վրա նաև անտառից նոր հանված մեծ փայտակույտ էր թափված:
Ջիլիզայի անտառային տարածքների պատասխանատուները՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի» և «Լալվարի» անտառտնեսությունների ղեկավարներները ապօրինի անտառահատումների վերաբերյալ մամուլի պարբերաբար հրապարակվող նյութերից այլեւս վախ չունեն։ Ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի ինտենսիվ են սկսել հատել անտառը:
Լոռու մարզային դատախազությունը և ոստիկանությունը շարունակում են «աչք փակել» մարզի անտառների զանգվածային ոչնչացման նկատմամբ: Մեծաքանակ ծառերի ոչնչացումն ակնհայտորեն կատարվում են անտառի պատասխանատուների հրահանգով: Ակնհայտ է, որ նրանք միմիայն սեփական բիզնեսի մասին են մտածում։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել