
Արմավիրի մարզում ամենաշատ քվե ստացել է Նահապետ Գևորգյանը, հետո՝ Սեդրակ Սարոյանը
Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում 9 քաղաքական ուժերի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից նախնական տվյալներով ամենաշատ քվեներ ստացել են Հանրապետական կուսակցության թեկնածուները: ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ընտրական շեմը հաղթահարել են 4 քաղաքական ուժեր՝ «Ելք», «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքները, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ստորև ներկայացնում ենք Արմավիրի մարզի տարածքային ցուցակով ամենաշատ ձայներ ստացած 3 թեկնածուներին:
«Ելք» դաշինք
Կարեն Գրիգորյան – 1,856
Շանթ Գրիգորյան – 1,003
Դավիթ Խուդաթյան - 789
«Ծառուկյան» Դաշինք
Արայիկ Աղաբաբյան - 9,535 ձայն
Հրանտ Դավթյանը - 7,616 ձայն
Հակոբ Հակոբյան - 6,112 ձայն
Հայաստանի հանրապետական Կուսակցություն
Նահապետ Գևորգյան- 22,064
Սեդրակ Սարոյան – 21,937
Ալեքսան Պետրոսյան – 9,474
ՀՅԴ կուսակցություն
Անդրանիկ Կարապետյան – 2,975
Արծվիկ Մինասյան – 1,762
Արամայիս Մխիթարյան - 1,200
Մեկնաբանել