
Առաջատար 4 ուժերն են՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց հանրապետության 2005 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները։ Տվյալներ չեն ներկայացվել միայն չորս ընտրատեղամասերից, որոնք էլ, ԿԸՀ-ի նախագահի փոխանցմամբ, րոպեներ անց պետք է ուղարկվեն։
Համաձայն նախնական արդյունքների 49,15 %-ով հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս կուսակցության օգտին քվեարկել է ավելի քան 760 հազար ընտրող։
Երկրորդ հորիզոնականում «Ծառուկյան» դաշինքն է՝ 27.37 %-ով, երրորդում՝ «Ելք» դաշինքն է՝ 7.78 %-ով, չորրորդում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 6.58 %-ով։
Հանրապետական կուսակցությունը հաղթել է հանրապետության բոլոր մարզերում։ Մասնավորապես՝ եթե Հանրապետական կուսակցության մարզային տվյալները ամփոփենք, կստացվի այսպիսի պատկեր.
«Ընտրությունների նախնական արդյունքները ամփոփելու համար՝ դեռևս չեն ստացվել չորս տեղամասերից արդյունքներ։ Նրանք կստացվեն առաջիկա րոպեների ընթացքում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության կազմման և ստորագրման հարցը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել