
Արևշատի 30/15 ընտրատեղամասում լույսերն անջատված են
Էլմիրա Միրաբյան
Արևշատի 30/15 ընտրատեղամասում կես ժամից ավել է, ինչ լույսերն անջատել են: Ընդ որում, լույսերն անջատված են միայն ընտրատեղամասում: Հարակից գյուղապետարանն այժմ լույս ունի, միացված են նաև փողոցի լապտերները:
Առայժմ լապտերով են փորձում լուսավորել ընտրատեղամասը: Փորձեցինք պարզաբանում ստանալ տարածքային ընտրական թիվ 30 հանձնաժողովից և կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սակայն գործող համարներով չեն պատասխանում մեր զանգերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել