
Քվեաթերթիկները՝ խառը հերթականությամբ
Շենգավիթ համայնքի 8/13 ընտրատեղամասի (նախկին 41 մանկապարտեզ) հանձնաժողովի անդամը չի հետևել, թե ինչ հերթականությամբ են փոխանցվում քվեաթերթիկները ընտրողներին: Քվեաթերթիկները մեկից մինչև հինգն է դրվել, հետո 9-ից նվազել է մինչև 5-ը՝ այսպիսով խախտելով հերթականությունը:
Այս ընտրատեղամասում գրանցվել են նաև այլ խախտումներ: Մասնավորապես, համընդհանուր դրոշմանիշը չի դրվել ծրարին, երեք խախտումները վերաբերել են արդեն նշած քվեաթերթիկը ցույց տալուն, համարվել են մարված:
Ընտրողներից մեկն էլ բարձրաձայնել է, թե ում օգտին է քվեարկում:
Երբ ընտրողներից մեկն ասաց, որ տանը հիվանդ ունեն, ով պետք է մասնակցի ընտրությանը, նրան պատասխանեցին, որ շրջիկ արկղ չկա. «Չկա, որովհետև չեն տրամադրել»:
Պատրաստեցին՝ Ստելլա Պետրոսյանը և Գայանե Պողոսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել