
Ուղղորդում' 9/08 ընտրատեղամասում
9/08 ընտրատեղամասում 14:30֊ի սահմաններում քաղաքացին ուղղորդեց օգնության կարիք ունեցող երկու ընտրողներին՝ քվեախցիկում ասելով, թե ում օգտին պետք է քվեարկեն։
Նախ նա քվեաթերթիկի վերևի մասում դրեց Հանրապետական կուսակցության 6-րդ քվաթերթիկը, ապա, գնալով քվեախցիկ, օգնեց նշել թեկնածուի օգտին։
Քաղաքացին օգնության կարիք ունեցող ընտրողներին անձամբ էր բերել ընտրատեղամաս` ասելով, որ նույն համայնքից են։
Հանձնաժողովի նախագահ Համլետ Գրիգորյանը չմիջամտեց գործընթացին, թեև նշեց, որ դա ուղղորդում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել