
Ընտրողներին օգնողը ներկայանում է որպես «ՀՅԴ դիտորդ»
Լոռու մարզի Մեծավան համայնքում տեղակայված 25/14 ընտրատեղամասում բարիդրացիական հարաբերություններ են: Մենք նկատեցինք, թե ինչպես Պետրոս Գևորգյան անունով մի մարդ գնաց քվեախուց` օգնելու քվեարկություն իրականացնող տատիկին: Նա ներկայացավ որպես «ՀՅԴ դիտորդ», երբ փորձեցինք ճշտել, թե ով է, հրաժարվեց պատասխանել:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Դումիկյանը նշեց, որ ուղղակի մարդիկ չգիտեն ընտրական կարգը, դա է խանգարում աշխատանքին: Պետրոս Գևորգյանի արարքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չի նկատել. «Երևի արձանագրություն կկազմենք»:
Մինչ ժամը 13:00 այստեղ 1807 ընտրողից ընտրությանը մասնակցել էր արդեն 284-ը, որից 22-ին օգնություն է պետք եղել: Ի դեպ, օգնողների թիվը ընդամենը 20 րոպեում ավելացավ ևս 8-ով:
Մեծավանում, ըստ բնակիչների, հիմնական պայքարն ընթանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԵԼՔ դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Ծառուկյան դաշինքը ներկայացնող Արթուր Դալլաքյանի միջև:
Մեկնաբանել