
«Արփիմեդ» ընկերության տնօրենի՝ 822 մլն դրամ շահութաբաժինը, 11 հողատարածքն ու 3 ընկերությունները
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների՝ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների ցուցակում են ինչպես ներկայիս պատգամավորները, նախարարներն ու պետական աշխատողները, այնպես էլ մի շարք գործարարներ։ Նրանց թվում է հայկական «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը։
Այս ընկերության արտադրած դեղերի մասին «Հետք»-ը մի քանի անգամ գրել է, ինչպես նաև ներկայացրել, որ այն մասնակցում և հաղթում է պետական գնումների մի շարք մրցույթներում, մասնավորապես՝ առողջպահական ոլորտում։
● «Դինգա». հայկական արտադրության շաքարի դեղ՝ 13 կողմնակի ազդեցությամբ
● Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են
● Հիվանդները դժգոհում են հայկական արտադրության դեղից. ընկերության սեփականատերերից մեկը Գագիկ Հարությունյանի որդին է
● Բյուջեի տնտեսում՝ հիվանդների հաշվի՞ն, թե բիզնես շահերի պաշտպանություն
Վաչագան Ղազարյանը «Արփիմեդ» դեղագործական ընկերության 97 % սեփականատերն է և գլխավոր տնօրենը։ Մնացած 3 % պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին, ով Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է:
Հայտարարագրել է 11 անուն անշարժ գույք, որոնցից 6-ը գյուղատնտեսական հողատարածքներ են: Դրանցից 4-ը՝ Վ. Ղազարյանը տնօրինում է միանձյա՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Այս հողատարածքների ընդհանուր մեծությունը կազմում է 2,8 հա (28 000 քառ մ)։
Վաչագան Ղազարյանն ունի նաև 95,2 քմ բնակարան Երևանում, ինչպես նաև ավտոտնակ՝ բնակարանի հարևանությամբ։ Նրան է պատկանում նաև 383 քառ մ շենք Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։
Նախորդ տարվա ընթացքում Վ. Ղազարյանը ստացել է 4 մլն 482 000 ՀՀ դրամ աշխատավարձ, որից 152 000 դրամը ՝ Երևանի պետական համալսարանից, իսկ մնացածը ՝ «Արփիմեդ» ընկերությունից ստացածն է։
Վ Ղազարյանի՝ այս ընկերության մեջ ունեցած շահաբաժինը կազմում է 822 մլն 273 377 ՀՀ դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները ներկայացված չեն։
Բացի «Արփիմեդ» ընկերությոան 97 % բաժնետոմսից՝ Վաչագան Ղազարյանին են պատկանում նաև «Վաս-Ֆարմամեդ» ՍՊԸ-ի 100 %-ը, և «Կոտայք» ՍՊԸ-ի 97 %-ը։
«Կոտայք» ընկերությունը Վաչագան Ղազարյանին պատկանող ամենավաղ հիմնադրված գործող ընկերությունն է։ Այն գրանցվել է 1995թ ին։ Գտնվում է Աբովյան քաղաքում և զբաղվում է կահույքի, գորգերի և լուսավորման սարքավորանքի մեծածախ առեվտրով։
«Վաս-Ֆարմամեդ» ընկերությունը հիմնադրվել է 2006թին՝ ավելի վաղ, քանի «Արփիմեդ» ընկերությունը։ Գործունեության տեսակը նույնն է, ինչ «Կոտայք» ՍՊԸ-ինը։ Հարկային ծառայության տվյալների համաձայն՝«Վաս-Ֆարմամեդ» ընկերությունն այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է։
Մինչև 2012թ. Վ. Ղազարյանին են պատկանել նաև ճարտարապետության բնագավառում գործունեություն իրականացնոող «Երիցուկ» ընկերության բաժնեմասարերից: Այժմ դրանք ամբողջությամբ պատկանում են Վ. Ղազարյանի քրոջ ամուսնուն՝ Սաշիկ Գրիգորյանին:
Գլխավոր լուսանկարը՝ hraparak.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել