
Անին վերականգնվում է եռաչափ տարբերակով
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ը 2009 թվականներից եռաչափ (3D) տարբերակով վերականգնում է հայկական միջնադարյան Անի քաղաքը։
Ինչպես «Հետք»ի հետ զրույցում հայտնեց պատմամշակութային հուշարձանների եռաչափ վերականգնող Պարգև Ֆրանկյանը՝ այս տարիների ընթացքում հնարավոր է եղել վերականգնել Անիի գրեթ 60 տոկոսը։ Կարծում է՝ քաղաքը ամբողջական վերականգնել կկարողանան երեք տարիների ընթացքում։
«Այս նախաձեռնության նպատակը հայկական պատմամշակութային ժառանգությունը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պահպանելն ու փոխանցելն է»,-ասում է Ֆրանկյանը։
Վերականգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային թիմում աշխատում է ճարտարապետ, պատմաբան, հուշարձանագետ։
Նախնական նաև փորձում են ինտերակտիվ կերպով վերականգնել քաղաքի տեսքը, որը հնարավորություն կտա մարդկանց վիրտուալ կերպով մուտք գործել քաղաքի շինություններ, ծանոթանալ դրանց ճարտարապետությանը՝ ներսից։
Մեկնաբանել