
«Ես եղել եմ Ղարաբաղում». Կոմանդոսը մերժել է բելառուսցի գործընկերոջ առաջարկը
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), որը Հայաստանի Պաշտպանական ռազմա-տեխնիկական ընկերության (ԴՕՍԱԱՖ) կենտրոնական խորհրդի նախագահն է, ֆեյսբուքում հրապարակել է իր եւ բելառուսցի գործընկեր Իվան Դիրմանի պաշտոնական նամակագրությունը, որտեղ գեներալը հետաքրքիր դիտարկմամբ մերժել է Մինսկ մեկնելու առաջարկը:
Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Դիրմանը փետրվարի 2-ին պաշտոնական նամակով դիմել է Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ նրան հրավիրելով Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակին նվիրված՝ փետրվարի 28-ին Մինսկում կայանալիք հանդիսավոր արարողություններին:
Դիրմանը նամակում նշել է, որ տոնակատարությանը նախատեսում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի երկու ներկայացուցչի մասնակցություն՝ խնդրելով մինչեւ փետրվարի 15-ը հաստատել մասնակցությունը, նշել նրանց կոնտակտային տվյալները: Ընդ որում, կեցության եւ սննդի ծախսերը բելառուսները պատրաստ են վերցնել իրենց վրա:
Արկադի Տեր-Թադեւոսյանը Բելառուսի կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի նախագահին պատասխանել է մեկ նախադասությամբ. «Հարգելի Իվան Վասիլեւիչ, երախտապարտ եմ հրավերի համար, սակայն, ելնելով այն բանից, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել