
Արմավիրի մարզում կկառուցվի լոլիկի, վարունգի, պղպեղի աճեցման ժամանակակից ջերմոց
Այսօրվա նիստում կառավարությունը մինչև 2014թ. մարտի 5-ը հետաձգել է «Ամսթեր ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը։
Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր, կատարել մոտ 1.46 մլն եվրոյի ներդրում։ Աշխատանքի մեկնարկը կտրվի մինչև 2011թ. ավարտը, կստեղծվի առնվազն 56 աշխատատեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել