
Զինվորականները սպառնացել եւ ահաբեկել են շտապօգնության բրիգադին
Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության բիգադը կանչով մեկնել է Ազատության պողոտա:
«Հիվանդին պետք է շտապ հասցնեինք հիվանդանոց, ինչի համար էլ վարորդը միացրել էր լուսաձայնային ազդանշանը, որպեսզի ավտոմեքենաները ճանապարհ տային: Ազատության պողոտայից մինչեւ «Էրեբունի» հիվանդանոց «ՎԱԶ 2107» մակնիշի 68 ԼՕ 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտում եւ հետապնդում էր վարորդին:
Արդեն հիվանդանոցի մոտ վարորդն ու նրա հետ 1 հոգի սկսեցին անպարկեշտ արտահայտություններ անել մեր նկատմամբ` հետո էլ սպառնալով մեզ... Նրանք զինվորականներ էին: Երբ իմացան, որ զանգելու եմ ոստիկանություն, սպառնալիքներ տալով հեռացան: Մահամերձ հիվանդին թողած իրանցով էինք ընկած»,- ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմել է բժիշկը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել