
Վարչական վարույթ` ԿԲ գործողություններին իրավական գնահատական տալու համար
Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարչական վարույթ է հարուցել քաղաքացի Սամվել Սահակյանի դիմումի հիման վրա, որի շրջանակում քննվելու է նրա բողոքն ընդդեմ Կենտրոնական բանկի:
Օրեր առաջ Սամվել Սահակյանը «Հետքին» պատմել էր, թե ինչպես է Կենտրոնական բանկը ոտնահարել իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւ իր անձնական տվյալները պարունակող լուսանկարները տրամադրել երրորդ կողմի:
Սամվել Սահակյանը, համարելով, որ կատարվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) արգելված արարք, Գործակալությանը խնդրել է տալ իրավական գնահատական:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Սամվել Սահակյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 27-ին հարուցված վարչական վարույթի կապակցությամբ լսումներ կիրականացնի 2017թ. հունվարի 12-ին: Վարույթի իրականացումը հանձնարարվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնին:
Մեկնաբանել