HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը»՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011»-ի մրցանակակիր

Այսօր` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պարզ դարձավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: Ընտրությունը իրականացվել էր` ըստ քվեարկողների ձայների մեծամասնության, ինչի արդյունքում այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովեր են ճանաչվել. 

  1. հանրային գործիչ` Ռալֆ Յիրիկյան, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն,
  2. ԶԼՄ` «Հետք» online թերթ, գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան
  3. տեղական հասարակական կազմակերպություն` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հկ-ն` նախագահ Մամիկոն Հովսեփյան,
  4. միջազգային կազմակերպություն` Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան, ղեկավար` Լարիսա Մինասյան,
  5. պետական կառույցի ներկայացուցիչ` Պետրոս Սեմերջյան, Հանրապետական նարկոլոգիական կլինիկա,
  6. մշակութային գործիչ` DJ Vakcina:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի կողմից:

Մրցանակաբաշխության ժամանակ առանձնացված էին վեց անվանակարգեր` տարբերակված համաձայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված գործունեության ոլորտների: Անվանակարգերը հետևյալն էին. 

  1. տեղական հասարակական կազմակերպություն/ներկայացուցիչ,
  2. միջազգային կազմակերպություն/ներկայացուցիչ,
  3. պետական կառույց/ներկայացուցիչ,
  4. հանրային գործիչ,
  5. մշակութային գործիչ,
  6. ԶԼՄ/լրագրող:

Հանձնվեցին նաև շնորհակալագրեր Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք ՀԿ-ին (նախագահ` Արթուր Պոտոսյան), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Նաիրա Սարգսյանին, «Առավոտ» օրաթերթին (գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան), լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար: Հնչեցին բազմաթիվ երախտիքի և շնորհակալական խոսքեր: 

*** 

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը չորս հասարակական կազմակերպությունների` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Դրական մարդկանց հայկական ցանց» և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի իրականացնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովման շուրջ, ինչպես նաև հանրային ուշադրությունը սևեռել սեռական առողջության խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter