
Վահագն Չախալյանն` ամսվա մարդ. Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիքներ ուներ, բայց լռեց
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ, 2011թ. նոյեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար:
Չախալյանի երեսուն ամյակը լրացավ նոյեմբերի 28-ին: Նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն, իրականում, ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար:
Իր կյանքի 31-րդ գարունը Վահագն Չախալյանը պետք է դիմավորի ազատության մեջ, և այս հարցում Թբիլիսիում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիք ուներ: Բայց, ավաղ, Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել