
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրը՝ հէկի բիզնեսում
«Հովթեր» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Հրազդան գետի վրա ցանկանում է փոքր հէկ կառուցել: «Արգել-1» անվամբ հէկի կառուցման նպատակով ընկերությունը բնապահպանության նախարարություն է ներկայացրել ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
«Հովթեր» ՍՊԸ-ն 2010 թվականին հիմնադրված ընկերություն է: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, ընկերության երկու բաժնետերերը՝ Անահիտ Սարգսի Կարապետյանը և Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը հավասարապես կիսում են բաժնեմասը: Անահիտ Կարապետյանը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրն է, գրանցված է նույն հասցեում:
Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը նաւ ընկերության տնօրենն է: Ըստ ամենայնի, Վերջինս Վահե Էնֆիաջյանի ընկերն է, ևաև ԲՀԿ-ական է: 2012 թվականի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում էր՝ 162-րդը: Կարեն Համբարձումյանը սիսիանցի է: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:
«Հովթեր» ՍՊԸ-ն Սիսիան քաղաքում իրականացնում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիրլային տրանպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում:
Բացի դրանից, ընկերությունը մանսակցնում է նաև գնումներին: Այս տարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն «Հովթեր» ՍՊԸ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել: Այն է՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կարիքների համար ընկերության Հարավ-արևելյան տարածքային մասնաճյուղի պոմպակայանների, ՋՄԿ-ների, քլորակայանների, ջրընդունիչների և ՕԿՋ-ների սանիտարական գոտիների տարածքների բարեկարգ վիճակի պահպանման և խնամքի՝ խոտհնձի, աղբի արտահանման, բարեկարգման և սանիտարական այլ կանխարգելիչ աշխատանքների կատարման ծառայությունների գնման պայմանագիր: Արժեքը կազմել է 3 մլն դրամ:
Վահե Էնֆիաջյանի մայրը, որպես պատգամավորի ծնող, հայտարարագիր է ներկայացնում: Սակայն նրա՝ 5 տարվա հայտարարագրերից որևէ մեկում նշում չկա, որ վերջինս շահաբաժին կամ եկամուտ է ստացել «Հովթեր» ՍՊԸ-ից:
Վահե Էնֆիաջյանից փորձեցինք ճշտել, թե ինչ առնչություն ունի «Հովթեր» ՍՊԸ-ի հետ: Վերջինս պատասխանեց, որ ինքն անձամբ առնչություն չունի և հետաքրքրվեց, թե ինչ խնդիր կա: Մեր դիտարկմանը, թե պատգամավորի մայրը 50 տոկոս բաժնեմաս ունի ընկերությունում, որի մասին հայտարարգրում նշում չկա, պատախանեց. «Կարծում եմ՝ Ձեր տեղեկությունները ճշգրիտ չեն»: Թե տեղեկությունների որ մասին էին վերաբերում պատգամավորի ասած անճշտությունները, այլևս չարձագանքեց՝ նշելով, որ Հայաստանում չէ և իրեն հիմա հարմար չէ պատասխանել:
Մանրամասներ, թե որտեղ և ինչ հզորության հէկ է կառուցվելու, դեռևս չկան: Ընկերությունը հէկ կառուցելու գործընթացը նոր է սկսում:
Լուսանկարը՝ Վ.Էնֆիաջյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել