
Սննդի անվտանգության վերաբերյալ վարչապետը «ձևակերպել է հանձնարարականներ»
Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու սննդի անվտանգության ոլորտում: Պատգամավորը, որպես մտահոգիչ փաստ` ներկայացրեց «Հետքի» ուսումնասիրությունները սննդի ոլորտում:
Վարչապետը նշեց, որ կարևոր հարց է բարձրաձայնվում:
«Եթե նկատել եք, մեր ծրագրում էլ մի երկու տեղ գյուղատնտեսության ոլորտում հենց սննդի անվտանգության հարցն է: Եվ այստեղ մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ եթե մենք մեր երեխաներին, մեր կանանց, մեր բարեկամներին չենք կարողանալու ապահովել գոնե անվտանգ սնունդով, ապա…վերջը հասկանալի է»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ մամուլի հրապարակումների վերաբերյալ ձևակերպվել է հանձնարարական: Վարչապետը չհիշեց ժամկետները, բայց սննդի անվտանգության մասով հանձնարարականներ ձևակերպվել են նաև հանդիպումների, քննարկումների արդյունքում, որոնց ժամանակ սննդի անվտանգության վերաբերյալ շատ է հարցը արծարծվել:
Մեկնաբանել