
Հունվար-օգոստոսին Հայաստանը 30.7 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել
Այս տարվա հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ուղարկվել 3.66 հազ. տոննա ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 14.8 մլրդ դրամ կամ 30.7 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. նույն ամիսների համեմատ մարդասիրական օգնության ծավալն աճել է 29.3%-ով։ Խոսքը դոլարային արժեքի աճի մասին է։
Ստացված օգնության կեսից ավելին կազմել է քիմիայի և դրան առնչվող արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։
Տվյալները ԱՎԾ-ին տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Առավել մեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, Շվեյցարիայից ու Չինաստանից։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել