
2798-ամյա Երևան
Դիանա Ղազարյան
Սարո Բաղդասարյան
Երևանը տոնում է ծննդյան 2798-ամյակը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակներում կազմակերպվել է 33 միջոցառում։ Միջոցառումների հիմնական մասը «բաժին է ընկել» Կենտրոն վարչական շրջանին։
Դեռևս սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր. «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք: Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից»։
Այդ պատճառով, այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար նախատեսված բյուջեն, ի համեմատ նախորդ տարվա, կրկնակի կրճատվել է՝ կազմելով 65 մլն դրամ։ Խնայված միջոցներով քաղաքապետը խոստացել էր, որ լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների կտրամադրվեն անակնկալ նվերներ:
Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել