
Վանաձոր. միկրոավտոբուսով տեղափոխում են ընտրողներին` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար
Լուսանկարում պատկերված միկրոավտոբուսը ընտրողներ է տեղափոխում տեղամասեր:
Թիվ 30/49 տեղամաս բերված տարեց ընտրողներից մեկը «Հետք»-ին ասաց, որ իրենց տեղափոխել են «քվեաթերթիկում համար 6-ին» ընտրելու համար:
Քվեաթերթիկում վեցերորդ համարը Հանրապետական կուսակցությունն է:
«Համախմբում» կուսակցության վստահված անձ Վիկտոր Դարբինյանը նշեց, որ 30/49, 30/50, 30/51 տեղամասերում հանրապետականները խմբվում եմ եւ ուղղորդում ընտրողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել