
«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կպարգեւատրվեն 5,2 միլիոնանոց ավտոմեքենաներով
Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին 10 միլիոն 400 հազար դրամ կհատկացնի՝ սեդան թափքով ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Ավտոմեքենաների շահառուները «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներն են: Այս մասին նշված է կառավարության նիստի օրակարգում:
Արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի կառավարության կողմից պարգեւատրվում են ավտոմեքենայով:
Մրցույթն ամփոփվում է տվյալ տարվա հոկտեմբեր ամսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել