
Ազատամուտում վստահված անձանց հեռացրել են տեղամասից
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի ընտրություններում քիչ առաջ միջադեպ է գրանցվել: Համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների վստահված անձինք Ազատամուտի 40/1 ընտրատեղամասում վեճի են բռնվել: Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահը երկուսին էլ հեռացրել է ընտրատեղամասից: Այս պահին Ազատամուտում ընտրություններն անցնում են առանց լարվածության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել