
Խախտումներ Կողբի ընտրատեղամասում, որոնք հանձնաժողովը «չի նկատում»
Տավուշի մարզի Կողբ գյուղի 40/02 ընտրատեղամասում կոպիտ խախտումներ են տեղի ունենում, ինչին հանձնաժողովն անհաղորդ է:
Տեղամասի ներսում` հենց մուտքի մոտ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ են` թուղթ ու գրիչներով, առանց որեւէ կարգավիճակի: Նրանք նշումներ են անում եւ ընտրողներին ուղղորդում:
«Հետք»-ի թղթակցին նրանք հայտնել են, թե այդտեղ են` տարեցներին օգնելու նպատակով: Խուսափելով լրագրողի հետ զրույցից` երիտասարդները լքել են տարածքը` թողնելով իրենց գրիչներն ու թղթերը:
Տեղամասի անմիջապես հարեւանությամբ կուտակումներ կան: Ոստիկանության ավագ լեյտենանտ Սմբատ Էզդանյանը, հակառակ իրավիճակի, որեւէ խախտում չի տեսել ու չի արձանագրել: Նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել` ասելով, որ զբաղված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել